28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2015

Տիգրանին սննկացնում են. ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, դեռ փետրվարին սնանկացած «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին «Յունիբանկը» նոր՝ 364,4 հազար դոլար գումարի պահանջ է ներկայացրել: Նշենք, որ հուլիսի 9-ին էլ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը»: Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Լրագրող Արմենակ Դավթյանը դատարանում կարևոր հայտարարություն կանի

Այսօր` նոյեմբերի 11-ին վերաքննիչ քրեական դատարանը կքննի` լրագրող Արմենակ Դավթյանի բողոքը: Արմենակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ-ից մինչև 2013թ օգոստոս ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով Արթուր Գևորգյանի վստահությունը չարաշահելու միջոցով նրանից մաս-մաս առձեռն հափշտակել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով `18 մլն ՀՀ դրամ գումար: […]

Մարտուն Գրիգորյանի քեռորդին մեղադրվում է գողության մեջ. Հրապարակ

«Շիրակի մարզի դատախազությունն օրերս Գյումրու առաջին ատյանի դատարան Է ուղարկել գողության ուշագրավ մի գործ։ Ավելի ճիշտ՝ ուշագրավ Է ոչ այնքան գործը, որքան գործով անցնող երեք մեղադրյալներից մեկը՝ Ավետիք Գևորգյանը, որը Գյումրիում հայտնի մարդ Է։ Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, նա ավտոկայանի տնօրենի որդին է և Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռորդին։ Ներկայում Ավետիք Գևորգյանը պահվում Է «Արթիկ» […]

Դատախազների աշխատավարձը կավելանա, գիտնականներինը` կպակասի. Հայկական Ժամանակ

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այն գիտնականները, որոնք չեն աշխատում մեկ լրիվ դրույքով, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերից այլևս չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները։ Նշենք, որ գիտությունների թեկնածուներին տրվող հավելավճարի չափը 25 հազար դրամ է, իսկ գիտությունների դոկտորինը՝ 50 հազար դրամ։ Միևնույն ժամանակ կառավարությունը Ազգային ժողով է բերել մի նախագիծ, որով […]

Քաղծառայության աշխատակիցներն ահազանգում են. Ժողովուրդ

«Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում: Բայց քանի որ պետբյուջեի մուտքերն այս տարվա 9 ամիսների արդյունքներով պլանավորվածից ավելի քան 50 միլիարդ դրամով պակաս են, տարվա վերջին էլ այդ […]

Հիմա ի՞նչն էր Այզվազյանին «վրեժի» մղել. Հրապարակ

«Հովիկ Աբրահամյանի հետ մտերիմ Վարդան Այվազյանը բյուջեի քննարկումների ժամանակ պերմանենտ վեճեր է ունենում կառավարության այն անդամների հետ, որոնց հետ խնդիրներ ունի Արգամիչը: Դեռ «թարմ» էր ֆինանսների նախարարի հետ վեճերի հիշողությունը, նախօրեին էլ «ճայերի» սիրահար Այվազյանը «բզբզաց» էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի վրա: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյան-Կարեն Ճշմարիտյան հարաբերությունները երբեք լավ չեն եղել ոչ միայն […]

Վանի հայկական եկեղեցին թուրք զինվորները զուգարան են դարձրել

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի Ալբայարաք (պատմ. Աղբակ) թաղամասում գտնվող հայկական  Սուրբ Բարդուղիմեիոս վանքը թուրք զինվորների կողմից օգտագործվել է որպես զուգարան, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Dicle» լրատվական գործակալության թղթակից Սելման Քելեշը գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է եկեղեցու պատմությանը: Ըստ Քելեշի` վանքը երկար ժամանակ գտնվել է ռազմական գոտում և ավերվել թուրք զինվորների կողմից:  Զինվորները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի