23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վանի հայկական եկեղեցին թուրք զինվորները զուգարան են դարձրել

Թուրքիայի Վանի նահանգի Բաշքալե շրջանի Ալբայարաք (պատմ. Աղբակ) թաղամասում գտնվող հայկական  Սուրբ Բարդուղիմեիոս վանքը թուրք զինվորների կողմից օգտագործվել է որպես զուգարան, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Dicle» լրատվական գործակալության թղթակից Սելման Քելեշը գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է եկեղեցու պատմությանը:

Ըստ Քելեշի` վանքը երկար ժամանակ գտնվել է ռազմական գոտում և ավերվել թուրք զինվորների կողմից:  Զինվորները գանձ որոնելու նպատակով ցանկապատել են եղեկեցու շրջակայքը, վնասել պատերի սրբապատկերները:

«13-14րդ դդ. կառուցված վանքը իր վրա կրում է մշակութային ցեղասպանության հետքերը: 4-րդ դարում մահացած Սբ. Բարդուղիմեոսի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին մինչև Առաջին աշխարհամարտը գործող եկեղեցի է եղել, սակայն հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության ժամանակ, հայերի ճակատագրի պես եկեղեցին էլ է ավերվել: Այնուհետև հանրապետության տարիներին, տարիներ շարունակ ռազմական գոտում գտնվող եկեղեցու շրջակայքում զինվորները խրամատներ են փորել իսկ ներսում իրենց բնական կարիքները հոգացել»-ասվում է հոդվածում:

Հեղինակի հավաստմամբ` պատմական հուշարձան հանդիսացող վանքը ներկայումս էլ գտնվում է ավերված և բարձիթողի վիճակում: Հուշարձանի պահպանության ու վերականգնման համար որևէ աշխատանք չի նախատեսվում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ