16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղծառայության աշխատակիցներն ահազանգում են. Ժողովուրդ

«Քաղծառայության աշխատակիցներից «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ իշխանությունները որոշել են միառժամանակ, այսպես կոչված, «13-րդ աշխատավարձ» չվճարել: Սովորաբար պետական կառույցների աշխատակիցները, քաղծառայողները տարվա վերջին իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով հավելավճար են ստանում: Բայց քանի որ պետբյուջեի մուտքերն այս տարվա 9 ամիսների արդյունքներով պլանավորվածից ավելի քան 50 միլիարդ դրամով պակաս են, տարվա վերջին էլ այդ ցուցանիշն ավելի կմեծանա, եկող տարվա կտրվածքով ևս կանխատեսումները հուսադրող չեն, ուստի իշխանություններն արդեն իսկ մտորում են ծախսերը կրճատելու մասին:

Եվ որպես առաջին քայլ դիտարկվում է հավելավճարներից հրաժարվելու տարբերակը: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ստեղծված պայմաններում այն հանգամանքը, որ պետական ծառայողների աշխատավարձերը չեն կրճատվել, նույնպես դրական արդյունք է: Այսինքն՝ պետք է սպասել նաև վատագույն զարգացումների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ