29 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծրագիրը գերակատարվել է

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման 2015 թվականի ծրագիրը: Ըստ այդմ, հարթ տանիքների մասով նախատեսված 79500 քմ փոխարեն փաստացի նորոգվել է 81700 քմ` թվով 850 շենքերում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Թեք տանիքների դեպքում նախատեսված 45579 մետրի փոխարեն վերջնական արդյունքում նորոգվել է 50571 քմ` թվով 977 բազմաբնակարան շենքերում: Գործընթացը գտնվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների մշտական ուշադրության կենտրոնում: Տեղերում նորոգման աշխատանքներին հետևել են նաև բնակիչներից ընտրված լիազոր ներկայացուցիչները:

Այսպիսով, ինչպես հարթ, այնպես էլ թեք տանիք ունեցող շենքերում նորոգման աշխատանքների նախատեսված ցուցանիշները գերակատարվել են:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ