05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՔԿՀ-ում թմրամիջոց պարունակող դեղահաբ է պահվել

2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիշյալ քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի բժշկական սպասարկման աշխատակից Անահիտ Գ.-ի մոտից հայտնաբերել և վերցրել են զգալի չափերով «կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից դեղահաբերն ապօրինի պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ