« … ու ստիպված հատում ես հոծ գիծը` այն «սուրբ» գիծը»
«Փողոցների չարաբաստիկ կարմիր գծերը, աղբամանները կարծես հատուկ գծանշվում, տեղադրվում են այնպիսի վայրերում, որպեսզի միայն խոչընդոտեն երթևեկությանը: Նրանք, որոնք մեքենա են վարում, կհիշեն կամ արդեն այսուհետ կնկատեն իմ ասածն ու անշուշտ կհաստատեն …
Կարմիր գծերը հաճախ գծանշվում են մինչև խաչմերուկների հատման վայրը, հնարավորություն չտալով խաչմերուկին մոտենալիս վերադասավորվել կայանված մեքենաների պատճառով, ու ստիպված հատում ես շարքերի միջանկյալ հոծ գիծը` այն «սուրբ» գիծը, որին անվադողի նույնիսկ փոքր իսկ շփման դեպքում շատ հաճախ տուգանվում ես:
Իսկ աղբարկղերը հաճախ տեղադրվում են խաչմերուկներում, անցումներում, նրանց հարող հատվածներում, շրջադարձերի թույլատրված հատվածների դեմ դիմաց, որով խոչընդոտում են երթևեկությանը, ստեղծում վթարային իրավիճակներ և խցանումներ…
Հաճախ դրանք տեղադրելիս հաշվի չեն առնվում նաև պատմական հուշարձանի, վարչական շենքի նշանակությունը, տվյալ վայրի գեղագիտական ու անցորդների երթևեկության պահանջները: Համապատասխան ընկերությունները գծանշելիս, աղբարկղերը տեղադրելիս պարտադիր պետք է այն համաձայնեցնեն ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի վարչական շրջանների, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների հետ, որի դեպքում հաստատ կբացառվեին նման երևույթները: Հուսանք, որ այսուհետ այդպես էլ կարվի …»:
Ռոբերտ Մելքոնյան