Արցախի անկախության հարցով խորհրդատվություններ կանցկացվեն Վաշինգտոնում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում երկօրյա խորհրդատվություն կիրականացնի Արցախի անկախության հարցով, գրում է «Ասպարեզ»-ը:
«Մենք ուրախ ենք նման հնարավորություն ընձեռել ԱՄՆ-ում Արցախի բարեկամներին և քաջալերել օրենսդիրներին` ընդդիմանալու Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությանը»,- նշել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան շրջանի ղեկավար Ստեֆան Մեսրոպյանն ու Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:
Նրանք ընդգծել են, որ Իլհամ Ալիևի կողմից ատելության սերմանումն ու պատերազմի հրահրումը առավել քան արդիական են դարձնում խաղաղությանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդդեմ ադրբեջանական սպառնալիքների և բռնատիրական գործողությունների:
Դեկտեմբերի 8-ին և 9-ին նախատեսված խորհրդատվությունը լինելու է բաց և անվճար բոլորի համար, ովքեր նախօրոք կգրանցվեն Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքում: