17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չի ուզում երեխաները սոված ապրեն. ինքնահրկիզման փորձ Երևանի կենտրոնում

Երեխաների հետ ինքնահրկիզման փորձ կատարած կինը սոցիալական ծանր պայմաններում ապրում : Երևանի կենտրոնում երեկ՝ նոյեմբերի 10-ին ինքնահրկիզման փորձ կատարած 40-ամյա կնոջ վիճակը ծանր է: Նա գտնվում է «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը:

Տեղեկացնենք, երեկ երեկոյան՝ ժամը 23.10-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1975 թ. ծնված Լ. Ս.-ը երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Դավիդյանի խոսքով` կինը 18 տոկոս այրվածք է ստացել. «Այրվել են ոտքերը, աջ ձեռքը: Կյանքին վտանգ չի սպառնում»: Բժիշկները խոսել են կնոջ հետ.  «Ընդամնեը մեկ բան է մեզ ասել, որ չի ցանկանում երեխաները սոված ապրեն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ