27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիայում  նոր կառավարության ձևավորումից հետո պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան: Թուրքական «Bugun» թերթի կայքի հաղորդմամբ` Դավութօղլուն իր օտարկրյա այցերի շրջանակներում առաջինը կայցելի այպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն , այնուհետև Ադրբեջան և Իրաք, գրում է Ermenihaber.am-ը:

Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն կարողացավ մեծամասնություն ապահովել` ստանալով 49.4 տոկոսը  ձայն (316 պատգամավորական մանդատ): Ի դեպ ըստ վերոնշյալ թուրքական աղբյուրի իշխող ԱԶԿ-ն ամենաշատ ձայնը հավաքել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդավայրում` Ռիզեյում (75.9):

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ