12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երիտասարդության օրը` Սոսոյի հետ /ֆոտո/

Նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված նոյեմբերին նշվող երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, իսկ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օրը)։

Շնորհավորական ուղերձներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

Երիտասարդներին շնորհավորելով և առանձնացնելով նրանց դերը մեր երկրի կյանքում՝ Կարեն Ավագյանը նշել է. «Երիտասարդներն են օգնում հասնել մեր երկրի առջև կանգնած ամենակարևոր նպատակներին։ Ոչ այլ ոք, քան 18-20 տարեկան երիտասարդն է այսօր պահպանում մեր սահմանը հակառակորդի ոտնձգություններից։ Ամենամեծ երիտասարդական կառույցը՝ Հայոց բանակն է այսօր մեր երկրի անվտանգության երաշխավորը։ Ուրեմն՝ մեր հարգանքն ու շնորհակալությունը բանակում ծառայող, սահմանին կանգնած երիտասարդին։

Մեր խորին երախտագիտությունը բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքը պաշտպանելիս։ Հավերժ փառք՝ նրանց հիշատակին։ Երիտասարդ մասնագետներն են համակարգչի առջև ստեղծում ամենանորարար լուծումները, կառավարման համակարգում ներարկում նոր լիցքեր, ձևավորում նոր աշխատաոճ, հիմնում start-up-ներ, մարզերում արտադրում եռաչափ տպիչներ, մտածում, ռիսկի դիմում ու հաջողում։

Երիտասարդությունը մի առանձնահատկություն էլ ունի. դեմ առ դեմ հանդիպելով մարտահրավերներին՝ չի ընկճվում։ Ընկնելով ու ոտքի կանգնելով՝ պայքարում է անգամ ճակատագրի դեմ։ Մեր երկրին հենց այդպիսի երիտասարդներ են պետք՝ պայքարող, համառ, վճռական»։

Պաշտոնական մասին հետևել է տոնական համերգը։ Ելույթ է ունեցել սիրված երգիչ Սոսո Պավլիաշվիլին։ Սոսո Պավլիաշվիլին մինչ համերգը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է, որ իր համար միշտ տոն է Հայաստանում լինելը. «Եթե ինձ համար տոն չլիներ, այստեղ չէին զգա և հասկանա իմ երգերը և չէին ցանկանա տեսնել մեկին, ով չի սիրում մարդկանց։ Հրաշալի է, երբ հավաքվում են հիանալի, եռանդուն, անսահման երաժշտական, սրտառուչ, հումորով երիտասարդներ, դու նրանց համար ես երգում, նրանք՝ քո։ Ստացվում է մի մեծ տոն, որը մնում է յուրաքանչյուրիս հետ, և որի հետ մենք շարունակում ենք ապրել»։

Սոսո Պավլիաշվիլին հայ երիտասարդությանը ցանկացավ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան ցուցաբերել իրենց բնատուր կարողությունները հանուն Հայաստանի հզորության, կազմեն հրաշալի ընտանիքներ, լինեն սիրված, սիրեն, ունենան շատ երեխաներ, հավատան Աստծուն և իրենց երկրին։ Խոսելով բեմում ազնիվ լինելու բանաձևի մասին՝ երգիչը նկատեց, որ երբեք չի էլ մտածում այդ մասին. «Պարզապես սիրում եմ կյանքը և′ բեմում, և′ բեմից դուրս, և ազնվորեն եմ վերաբերվում ինձ և մարդկանց։ Պետք չէ ձևացնել։ Ինձ համար բեմը սուրբ վայր է, որի շնորհիվ ասում եմ այն, ինչ ուզում եմ»։

Տոնական միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը։

unnamed (4)

unnamed

unnamed (1)

unnamed (2) unnamed (3)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ