12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էրդողանն ու Օբաման պայմանավորվել են

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական  «gazetevatan» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինելու խնդիրը:

Քննարկվել են  այն կարևոր հարցերը, որոնք տեղ կգտնեն Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունենալիք G-20 գագաթնաժողովի օրակարգում:

Երկու նախագահները միակարծիք են եղել այն հարցում, որ պետք է վերջ դրվի «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK)-ը գործողություններին:

Թուրքական աղբյուրը նշում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օբամայի նախաձեռնությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ