23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նրանք վախենում են հայերից․ Մոսկվան բացահայտում է ԼՂ հարցի բանակցային մանրամասները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում էր, այստեղ նա խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Լավրովը Հայաստան եկավ Բաքու կատարած այցից երկու ամիս անց։ Այցերի ընթացքում, սակայն, կողմերին հաշտեցնելու փորձերի մասին չխոսվեց, գրում է kommersant.ru-ն։

Պարբերականը նշում է, որ այս կոնֆլիկտը ձգվում է 1988 թվականից, որ ներկայումս իրավիճակը անչափ լարված է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «լայնամասշտաբ գործողությունների սկսման» մասին, Երեւանում հույս ունեն, որ Բաքվի սկսած ակտիվ որեւէ պատերազմական գործողություն «Ռուսաստանի կողմից անմիջապես կկասեցվի»։ Մոսկվայում իրենց հերթին փորձում են կրքերը հանդարտեցնել:

Kommersant-ը նշում է, որ բանակցություններին մոտ կանգնած իրենց աղբյուրը տվյալներ ունի, որ հիմնախնդրի կարգավորման տարբերակներից մեկը, որը հիմա քննարվում է, այսպիսին է՝ հայերը վերադարձնում են Ադրբեջանին Ղարաբաղի շրջակա տարածքները՝ Ադրբեջանից գրավված, բայց միեւնույն ժամանակ պահպանում են Լաչինի միջանցքը՝ ապահովելով կապը Հայաստանի հետ եւ գուցե եւս մեկ ճանապարհ են բացում։ Բաքուն էլ պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, սակայն պարտավորվում է խնդիրը ռազմական ճանապարհով չլուծել։

Պաշտոնական մակարդակում, սակայն, Բաքվում ու Երեւանում նման լուրջ զիջումների մասին չեն խոսում։ Պարբերականի հայաստանյան աղբյուրը վստահեցրել է, որ տարածքների զիջման մասին խոսք անգամ լինել չի կարող։

Ստեղծված փակուղու ֆոնին պարբերականի՝ Բաքվի բարձրաստիճան աղբյուրը ասում է, որ այս լարվածությունը կարող է լայնամասշտաբ գործողությունների վերածվել։ «Եթե այլ տարբերակ չլինի, մենք պատրաստ են պատերազմել։ Վերջին տարիներին իրավիճակը փոխվել է եւ ոչ ի օգուտ Հայաստանի»,- ասել է ադրբեջանական աղբյուրը։

Պարբերականի՝ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն էլ նշել է, որ Ադրբեջանի նմանօրինակ հայտարարությունները «փիառի» մաս են։

«Իրականում նրանք վախենում են պատերազմից ու վախենում են հայերից։ 90-ականների պատերազմը շատ վատ ավարտվեց նրանց համար», –  նկատել է աղբյուրը՝ ընդգծելով, որ Բաքուն պարզապես փորձում է ամրապնդել իր դիրքերը բանակցություններում, ինչպես նաև ցույց տալ միջազգային հանրությանը, թե այս հակամարտությունը սառեցված չէ, և պետք է ելքեր փնտրել կարգավորման համար:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ