ՊՆ պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2015թ. աշխատանքային պլանի համաձայն` 2015թ. հոկտեմբերի 15-ին Մինսկում կայանալիք զինված ուժերի չափագիտական ծառայությունների պետերի հավաքին և համակարգող կոմիտեի հերթական նիստին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ստանդարտացման և չափագիտական բաժնի պետը: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: