19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դուք դիկտատո՞ր եք. ֆինլանդացի լրագրողի հարցը Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սալուի Նիինիստյոի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ֆինլանդական ռադիոյի լրագրողը Էրդողանին ուշագրավ հարց է ուղղել, գրում է Ermenihaber.am-ը:

«Դուք դիկտատո՞ր եք»,- հարցրել է լրագրողը,- «Ինձ հնարավորություն ընձեռնվեց զբոսնել Ձեր քաղաքում: Ցավոք, պետք է ասեմ, որ որոշ քաղաքացիներ վախենում են Ձեզանից: Նրանք պնդում են, որ Դուք երկիրը տանում եք դեպի բռնապետություն: Եվ ավելին, շատերը պնդում են, որ Անկարայի պայթյունի մեջ ձեր մատը խառն է, այսինքն պետությունն է կանգնած դրա հետևում: Ի՞նչ կասեք այդ պնդումների մասին»:

Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` Էրդողանը սկզբում շփոթության մեջ է ընկել, ապա հետաքրքրվել, թե որ լրատվամիջոցից է լրագրողը: Հետո միայն պատասխանել է հարցին` ասելով. «Դիկտատորի երկրում այդպիսի հարց չէիք կարող տալ: Ինձ, երեխաներիս ու կնոջս հասցեին ուղղված բազմաթիվ վիրավորանքներ են հնչում, բայց մենք այդ ամենը համբերությամբ ենք տանում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ