27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես համոզվել, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՂՆԵՐ

ՍՈՒՐԲ ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏ

Հայր Աստվածը երկնքից վկայում է Որդու մասին, վկայում է աղավնու տեսքով երկնքից իջած Սուրբ Հոգին, վկայում է Մարիամին ավետած Գաբրիել հրեշտակապետը, վկայում է Աստվածածին Կույսը, մսուրի երանելի վայրը, Եգիպտոսը, որն ընդունեց Քրիստոսին, երբ դեռ մանուկ էր, Սիմեոնը, որն իր գրկում գգվեց Քրիստոսին ու ասաց․

«Այժմ ով Տեր, խաղաղությամբ արձակիր քո ծառային, ըստ քո խոսքի,․ որովհետև աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ․2:29-31)։ Վկայում է բարեպաշտ և ժուժկալ մագարեուհի՝ Աննան, Հովհաննես Մկրտիչը, բոլոր մարգարեներից մեծագույնը, Նոր Կտակարանի Կարապետը, գետերից Հորդանանը, ծովերից Տիբերականը, կույրեր, կաղեր, հաշմանդամներ, հարություն առած մեռելներ։ Դևերև ասում են, «Ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսուս Նազովրեցի։ Մեզ կորստյան մատնելո՞ւ եկար։ Գիտենք, թե ո՞վ ես դու, Աստծու Սուրբ ես» (Մարկ․ 1:24):

Վկայում են հողմերը, որոնք դադարեցին Նրա հրամանով։ Հինգ հազար մարդուն կերակրած հինգ նկանակները, Սուրբ Խաչափայտը, որը մինչև օրս էլ տեսնում ենք, Գեթսեմանին, որը խելամիտներին ցուցադրում է Հուդային, երևացող Սուրբ Գողգոթան, ձորի արմավենին, որն իր ճյուղերը տրամադրել էր Նրան ողջունելու երեխաներին։

Սուրբ գերեզմանը և հսկա քարը, որը փակվեց Նրա վրա ու մինչև այսօր իր տեղում է, արևը, որն այժմ փայլում է, իսկ Փրկչի չարչարանաց պահին խավարել էր։ Խավարը, որը պատել էր տասներկուերորդ ժամից մինչև հետճաշու երրորդ ժամը, ցերեկվա երրորդ ժամից մինչև երեկո դարձյալ ճառագած լույսը։ Ձիթենյաց սուրբ լեռը, որտեղից փրկիչը թողնելով երկիրը, համբարձավ երկինք։ Երկնքի դռները, որոնք ընդունեցին Տիրոջը, որոնց համար սաղմոսերգուն ասել է․ «Վեր քաշեցեք իշխաններ, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները» (Սաղմ․23:7)։

Նախկին թշնամիները, որոնցից մեկը՝ երանելի Պողոսը, որ մի փոքր ժամանակ Նրա թշնամին էր, իսկ երկար տարիներ՝ Նրա ծառայության մեջ։ Տասներկու առաքյալները, որոնք ոչ միայն խոսքով, այլ տանջանքներով և իրենց մահով քարոզեցին ճշմարտությունը։ Պետրոսի ստվերը, որ Քրիստոսի անունով բժշկեց հիվանդներին։ Պողոսի թաշկինակներն ու կտորները, որոնք ևս Քրիստոսի ուժով մեծ թվով հիվանդների բուժեցին։ Բոլոր հեթանոսները, պարսիկները, վայրի ցեղերը, որոնք բազմիցս հանուն Նրա սիրո տվեցին իրենց կյանքը, թեև մինչև օրս էլ հեռու են փախչում հավատացյալ քրիստոնյաների աղոթքներով»:

(Սբ, Կյուրեղ Երուսաղդեմացի Հայրապետ, «Կոչում Ընծայության» «Ուսուցում եոթերորդ», Սբ․ Էջմիածին, 2007, էջ 140-155):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ