23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավազակային հարձակում փաստաբանի վրա

«Ես իմ միջոցներով հանցագործի ինքնությունը ճշտել եմ, նախաքննական գաղտնիք է, այժմ չեմ կարող ասել, թե ով է, բայց մի բան գիտեմ՝ նախկինում երեք անգամ դատված է ավազակային հարձակման համար, ի դեպ, նոր է դուրս եկել կալանավայրից», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպան, փաստաբան Գեղամ Հակոբյանը, ով երեկ ավազակային հարձակման է ենթարկվել Արշակունյաց 16 հասցեում գտնվող իր փաստաբանական գրասենյակի մոտ:

Փաստաբանը պատմեց դեպքի մանրամասները. «Գրասենյակի բակում մեքենաս կանգնած էր, մոտեցա, նստեցի, որ պետք է դուռը փակեի, մեկ էլ հայտնվեց ու սկսեց գումար պահանջել և դանակով սպառնում էր։ Ես սկսեցի համոզել, բանակցել, որ իր պահանջած գումարը կտամ։ Բանակցությունները իրենց արդյունքը տվեցին, մի պահ թուլացավ, դանակը մի կողմ տարավ, ես այդ պահին ինձ չկորցրի, դուռը արագ փակեցի, սեկրետ գցեցի ու այդ պահին էլ հասցրի ավազակին նկարել»,-պատմեց փաստաբանը։

Ի դեպ, ավազակային հարձակում կատարողին չի հաջողվել ինչ որ բան գողանալ և մարմնական վնասվածք հասցնել։  Հակոբյանը  կարծում է, որ իր վրա հարձակվել են թանկարժեք մեքենայի պատճառով.

«Մի քիչ աչքի ընկնող մեքենա է, զուտ դա է եղել պատճառը, համենայնդեպս, մեքենայի մեջ նստեցի և հայտնվեց։ Այսինքն, կարող է ցանկացած մեկը լինել և այլ մարդու մոտենար, այնպես չի, որ հենց թիրախավորված մոտեցավ ինձ, իմ տպավորությունն այդպես է»:

Նշենք, որ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 1952 թվականի ծնված Վլադիմիր Ի.-ն: Հանգամանքերը պարզվում են: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ