19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պուտինը մտավ Հայաստան. 168 ժամ

Երեկ ասուլիս էր հրավիրել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրա­համյանը, ով պատրաստվում է կուսակցու­թյուն ստեղծել կամ գուցե արդեն ստեղծել է, ու մասնակցել առաջիկա խորհրդարանա­կան ընտրություններին։ Ասուլիսում Արա Աբրահամյանն այնպես է ներկայացրել իր այդ ցանկությունը, որ հայ ժողովուրդը պետք է հերթ կանգնի՝ նրան երախտագի­տություն հայտնելու համար։ Նա իսկական հայրենասեր է, անձնազոհություն է անում՝ Հայաստանում կուսակցություն բացելով, ու հայտարարել է, որ որևէ պաշտոն չի ցանկա­նում զբաղեցնել։ Ասել է նաև, որ իր կինը, ընտանիքի անդամները դեմ են Հայաստա­նում իր քաղաքականությամբ զբաղվելուն, բայց ինքը չի կարող դա չանել, քանի որ մտածում է հայրենիքի մասին։ Անձամբ իրեն ոչինչ պետք չէ, ինքն է պետք Հայաստանին։ Ծանոթ բառապաշար է, այնպես չէ՞։ Նույն տեքստերով տարիներ շարունակ հայ հա­սարակությանը «կերակրում» էր Գագիկ Ծառուկյանը։ Թե ինչ եղավ Ծառուկյանի հետ, բոլորին է հայտնի, և, ինչպես ինքն է հայտարարել, «կատարում է իր պարտա­կանությունները»… սպորտի բնագավա­ռում։ Թե ինչպես կավարտվի Արա Աբրա­համյանի «միսիան»՝ այս պահին դժվար է ասել։ Բայց հաստատ է այն, որ որքան շուտ ավարտվի, այնքան լավ։ Հակառակ դեպ­քում՝ դա նպաստելու է Հայաստան պետու­թյան ավարտին։

Արա Աբրահամյանը, ի թիվս այլ «առաքի­նությունների», նաև ազնիվ է, անսահման ու անթույլատրելիության աստիճանի ազնիվ։ «Պուտինն ինձ հանձնարարություններ ա տալիս, ես Արա Աբրահամյանը, ի դեպ, ճիշտ կանի, եթե իր կուսակցու­թյան կենտրոնական գրասենյակը բացի Գյումրիում՝ որպես ռուսական ուղղակի ներ­կայության երկրորդ միավոր։ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասար­յանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտնի հարցազրույցից հետո հայ­տարարել էր, թե դեսպանն այդպիսով միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Հայտարարել էր ու իր վրոդովմունքն էր հայտնել այդ առթիվ։ Այն դեպքում, երբ Ռ. Միլսն ընդամենն ասել էր, որ կոռուպցիան սպառնում է նաև երկրի ազգային անվտան­գությանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ