23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Барапашар мала хватай патамушто тожи … »

Հայաստանի քաղաքական դաշտում նոր ֆիգուր է բարձրանում` Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը: ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունը լքելուց հետո, փաստորեն,  «սուրբ տեղը» դատարկ չմնաց: Սա քննարկման այլ թեմա է: Այս պահին Henaran.am-ն առանձնացրել է վիրտուալ տիրույթում` ակտիվ օգտատերերի արձագանքը Արա Աբրահամյանի երեկվա ասուլիսին:

Արմեն Մկրտչյան

Աբրահամյան Արայի հարցազրույցի մեջ ամենասարսափելին վայրն էր` Գիտությունների Ազգային ակադեմիա: Էդ ակադեմիայում մի խելքը գլխին գիտնական չկար, հելներ Ակադեմիայի ու տիկնիկային թատրոնի տարբերությունը բացատրեր:

Վարուժան Բաբաջանյան

Էխ, ևս մեկը, որ այսօր այստեղ է, մեր կողքին կանգնած, ու այսօր ուրախ է, որ այսօր մեզ հետ է, մեր կողքին կանգնած …

Ալեն Սիմոնյան

Այն բանում, որ я тоже русски школа скончался մակարդակի մարդիկ կրկին հայտ են ներկայացնում ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվելու՝ ոչ մի արտառոց բան չկա: Ինչո՞վ է պ-ն Աբրահամյանը պակաս ԱԺ ում նստած բազմաթիվ քաղաքական գործիչներից կամ նույն Իվանիշվիլիից։ Այսօր «հայկական Իվանիշվիլի»-ի տեղը դատարկ է մնացել և այն պետք է լրացնել.

Զոհրապ Եգանյան

Արա Աբրահամյանի մասին երբեք վատ բան չեմ խոսել, ասեմ ավելին՝ միշտ ցանկացել եմ, որ մերոնք դրսում ավելի շատ հաջողեն, ավելի շատ փող ու ազդեցություն ունենան, ինչը անկասկած կօգնի մեր երկրին, մեր հայրենակիցներին: Բայց այն, ինչ այսօր ասաց Արա Աբրահամյանը, ինձ շատ զարմացրեց, եթե չասեմ զայրացրեց. մարդ, ով Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացրել ու ասում է, որ Պուտինը միշտ ճիշտ է, նշանակում է, որ այս մարդը իր ներսում շարունակում է մնալ ռուսահպատակ հոգով ու սրտով, իսկ եթե քո հոգին ու սիրտը ռուսական է, ուրեմն դու այլ պետության քաղաքական կյանքում անելիք չունես:

Ամեն մարդու իրավունքն է, ինչ որ պետությանը կամ անհատին տալ իր հոգին ու սիրտը, բայց եթե մեկին տվել ես, ապա մյուսին սեր խոստովանելը շատ արհեստական է, որոշակի դեպքերում էլ՝ չարամտություն: Ենթադրենք, Արա Աբրահամյանի ստեղծած քաղաքական ուժը անցնում է խորհրդարան և օրակարգում է հայտնվում Ռուսաստանի շահերից բխող, բայց մեր պետական ու ազգային շահերին չհամընկնող մի նախագիծ, այդ դեպքում, ըստ Աբրահամյանի հայտնած տրամաբանության, նրանք պետք է պաշտպանեն Ռուսաստանի շահը: Ես խոսում եմ պետական մտածողության մասին, որ մարդը պետք է գիտակցի, որ Հայաստանը սուրբ երկիր է ու եթե ուզում ես լավ բան անել, պետք է հոգիդ ու սիրտդ Հայաստանինը լինի, այլ ոչ թե լեզուդ, կամ բիզնես հետաքրքրություններդ:

Տիգրան Քոչարյան

Хателась напесат статуз пра Ара Абраааамяна, но барапашар мала хватай патамушто тожи как он ни сканчалса русски школ:

Արթուր Եղիազարյան

Հիշեցի այն վիդեոդրվագը, երբ Վլադիմիր Պուտինն Արա Աբրահամյանին ասում էր, որ հայերի նախագահն ինքն է: Ու այդ պահին՝ Արա Աբրահամյանի դեմքի արտահայտությունը … ու այդ ստրկամիտ մարդը հիմա հավակնություններ է դրսևորում՝ Հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվելու համար:

Հ.Գ. «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկն ազատության մեջ ու գարշեցի մարդուց…» (c) Գարեգին ՆԺԴԵՀ

Իզաբելլա Աբգարյան

Պուտինամերձ հայ օլիգարխները գրոհում են… Սովպադենիե՞… նե դումայու… Դատելով, թե ինչ համախմբված, արդյունավետ, ազգօգուտ կառույց է ՌԴ հայերի միությունը` կարելի է պատկերացնել, թե ինչ կբերի մեր երկիր Արա Աբրահամյանի կուսակցությունը:
Պոնաեխալի

Արամ Աբրահամյան

Արտասահմանում ապրող հայ բիզնեսմենների հավակնությունները երկար պատմություն ունեն եւ սկսվում են դեռեւս Սերժ Ջիլավյանից։ Փող ունենալը եւ բարեգործություններ անելը (իհարկե, փառք ու պատիվ նրանց դրա համար) այդ մեծահարուստների մեջ վստահություն են առաջացնում, որ «էս ազգի համար էդքան բան անելով»՝ նրանք կարող են նաև որոշել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը։

Հիմա էլ մոսկվաբնակ Արա Աբրահամյանն է «կուսակցություն բացել»՝ ինչպես որ նրանք բացում են խանութներ, հյուրանոցներ եւ կազինոներ։ Պարզ չի առայժմ՝ Կրեմլի՞ց են նրան հանձնարարել «կուսակցություն բացել», թե՞ այդ գործարարը Հայաստանում ունի իր բիզնես-շահերը։ Դեռ հայտնի չէ նաեւ, թե որքանով է այդ «ձեռնարկությունը» համաձայնեցված Հայաստանի իշխանությունների հետ։ Շուտով պարզ կդառնա, թե ինչպես է կոչվելու այդ կուսակցությունը՝ ՕԵԿ, «Հայկական վերածնունդ», թե այլ կերպ։ Մի բան կարելի է հստակ ասել՝ այդ կուսակցությունը 2017 թվականի ընտրություններում մեծամասնություն չի ստանա եւ լավագույն դեպքում կդառնա կոալիցիայի անդամ կամ «ոչ իշխանական ուժ»՝ տարբերությունը մեծ չի։

Գագիկ Մամուլյան

Ի՞նչ է ուզում Արա Աբրահամյանը կամ կատվի վազքը մինչև մարագն է
Արդեն բաց տեքստով խոսվում է Արա Աբրահամյան Հայաստանում կուսակցություն ստեղծելու և գալիք խորհրդարանական ընտրություններում մասնակցություն ունենալու մասին: Ոմանք սա համեմատում են Հայաստանում Վրաստանի մոդելը կիրառելու հետ, Բիձինա Իվանիշվիլու և Աբրահամյանի միջև զուգահեռներ են տանում, սակայն իմ կարծիքով դրանք անհամեմատելի են:

Նախ` Բիձինա Իվանիշվիլիի գալուստով վերջ դրվեց ամերիկամետ Սահակաշվիլու վարչակարգին, սակայն Հայաստանում նման խնդիր չկա` մեր իշխանություններն իրենք իրանցով էլ ռուսամետ են: Բիձինա Իվանիշվիլին կոնկրետ Պուտինի կողմից հրահանգավորված եկավ, կատարեց իր առաջադրանքն ու գնաց, իսկ այս դեպքում երևի Պուտինն ասել է` «ինչ ուզում եք արեք այ մարդ, հա՛, ես թողում եմ»: Հետո` ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «կատվի վազքը մինչև մարագն է», անհնար է, որ Արա Աբրահամյանի նորաստեղծ ՕԵԿ-ական հենքի վրա կուսակցությունը բարձր կամային հատկանիշներ ունենա. Սերժ Սարգսյանի առաջին իսկ «փիշտ» անելու դեպքում, մոտ 7-10 տոկոս ձայն ունենալով (որը ի դեպ իրատեսական է), Դաշնակցության հետ կոալիցիա կկազմի (Դաշնակցությունը նույնպես, ինչպես բոլոր մյուս խարհրդարանական ընտրություններին, կունենա մինչև 10 տոկոս ձայն) ու այսպիսով կկազմվի նոր խարհրդարանական կոալիցիա, որը կլինի մեծամասնություն խարհրդարանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ