18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 14, 2015

Մահվան ելքով վրաերթ Տավուշի մարզում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի «Թագավորի» թաղամասում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Ազիզ Դումանյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարվում է քննություն:

Հրայր Թովմասյանը ՀՊՏՀ-ում էր

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դասընթաց: Այն կազմակերպվել էր Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և ՀՊՏՀ ՈՒսանողական խորհրդում ստեղծված` սահմանադրական բարեփոխումների վերլուծությամբ ու ուսանողների շրջանում դրա վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Դասընթացը վարում էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ  […]

«Անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդումը»

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասնյոթերորդ նիստը, որը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության […]

50 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել.պահանջում են…

50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: «Ցմահ դատապարտյալները պահանջում են կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու և մեր […]

Արդեն հրավիրել են

Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավերներ են ուղարկվել միջազգային խորհրդարանական կառույցների ղեկավարներին: Այդ մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապի վարչությունը: Հաղորդագրության համաձայն ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն առավել բաց, թափանցիկ  ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի անունից հրավերներ է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, […]

Տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը պատրաստ են բնակարան գնել հիպոթեքով. քաղաքապետ

Գյումրու քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մեջբերված է քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքը: «Սիրելի գյումրեցիներ, Ինչպես և խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը,  որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք և առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ: Կարծում […]

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արգործնախարարություն

Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն: «Akşam» թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է  ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ, իսկ ռուս դեսպան Անդրեյ Կորլովի հետ հանդիպել են թուրք դիվանագետները: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց ներկայացվել է պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի օդային սահմանների խախտման և Սիրիայում գործող քրդական […]

Հայաստան է ժամանել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: «Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ անց ՀՀ կառավարության շենքում տեղի կունենա ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա պատվիրակությունների […]

Քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ ԱՀ կառավարության հրավերնընդունելու և Արցախում նիստ գումարելու համար: Կարևորելով  համաժողովի նշանակությունն, իբրև տեխնոլոգիական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի