Տաքսու վարորդը բռնաբարել է 26-ամյա պարուհուն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 26-ամյա պարուհին աշխատել է Երևանի պանդոկներից մեկում և աշխատանքն ուշ ավարտելու պատճառով տուն վերադառնալու համար առհասարակ օգտվել է տաքսի ծառայությունից: […]