Ո՞վ է իրավունք տվել.դիմում են դատարան
Այսօր` հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Գարիկ Գալիկյանն անդրադառնալով օրերս լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությանը, թե դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը սիրավեպ ունի 25-ամյա ոմն Կոնստանտինի հետ ասաց, որ Ալինա Մարտիրոսյանը և Կոնստանտինը դիմել են իրեն՝ օրենքով համապատասխան գործողություններ ձեռնարկելու խնդրանքով:
«Այդ նյութը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ զրպարտություն է: Հիմք են ընդունել մի նկար, որում դերասանուհին մի երիտասարդի հետ է: Եթե մտնեք Ալինա Մարտիրոսյանի էջը, կտեսնեք, որ նա շատ նկարներ ունի տարբեր մարդկանց հետ»,-պարզաբանեց փաստաբանը:
Գալիկյանի խոսքով` Ալինա Մարտիրոսյանը և Կոնստանտինը արդեն որոշակի քայլեր են ձեռնարկել, դերասանուհին իր Facebook-ի էջով հայտարարություն է տարածել՝ լրատվական կայքերից հերքում և ներողություն պահանջելով:
Փաստաբանի խոսքով լրատվամիջոցները խառնվել են ուրիշի անձնական կյանքին, հաշվի չառնելով մի քանի կարևոր գործոններ. «Եթե անգամ ընդունենք կա այդ սիրավեպը, ո՞վ է իրավունք տվել հիշյալ լրատվամիջոցում նման նյութ հրապարակել, Ալինային դնենք մի կողմ, բա այդ տղա՞ն, ունի՞ ընտանիք, չունի՞ ընտանիք, նշանվա՞ծ է, օրինակի համար եմ ասում, նշանը հետ են տվել, ո՞վ է պատասխան տալու դրա համար»: