Մենք ունենք հրեղեն տղաներ /վիդեո/
«90-ական թվականներին սանձազերծվեց կանոնավոր պատերազմը, որը տևեց մինչև 94 թվականը: Այդ ժամանակ էլ Հայաստանից բազմաթիվ հեռացողներ կային, հատկապես երկրաշարժի գոտուց: Այն ժամանակ էլ ցավոք սրտի ողջ ժողովուրդը չէր մասնակցում պատերազմին»,- սահմանին ընթացող դանդաղ պատերազմի ու դրա հնարավոր զարգացումների շուրջ զրուցեցինք արցախյան պատերազմի մասնակից «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Հայ ժողովուրդը միշտ էլ կպաշտպանի իր սահմանները ու էլի հին կռված տղաները կգնան կռվելու, կարծում է նախկին ազատամարտիկը:
«Մենք ունենք հրեղեն տղաներ, մենք ունենք սերունդ, որը բացարձակ չի զիջում մեր սերնդին և որևէ մտավախություն չունենք: Այս սերունդը ավելի ազատատենչ է ու ազատության հարգը իմացող: Այս տեսանյունից կարծում եմ, որ վերահաս պատերազմից պետք է վախենա Ադրբեջանը»,-նշեց Գինոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: