23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զենքով-բանով հարց են լուծում …

«ժառանգության» ներկայացուցչի՝ Հովսեփ Ղազարյանի և «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանի միջադեպի քննությունը դեռ շարունակվում է:

Ներկա  պահին գործում որևէ տեղաշարժ չկա:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն »  կուսակցության անդամ  Հովսեփ Ղազարյանը:

Հիշեցնենք,  «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության շենքում Նարեկ Սամսոնյանը կրակել և հարձակվել է «Ժառանգության» անդամների վրա: Ընդհարման պատճառը եղել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հարցազրույցը, որտեղ նա քննադատել է ընդդիմադիր ուժերին:

«Արդեն երկու շաբաթ որևէ նորություն չունենք, եթե գորոծում որևէ տեղաշարժ լիներ հաստատ մենք կիմանայինք այդ մասին»,-ասաց Ղազարյանը: Հովսեփ Ղազարյանը  կարծում է, որ  այդ ամենը «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության կողմից պրոֆեսիոնալ ձևով կազմակերպված է եղել:

«Պարզից էլ պարզ է, որ ես տուժող եմ, ինձ հրավիրել էին իրենց գրասնեյակ, իրենք նախապատրաստված էին՝ զենքով բանով, ոստիկանություն էլ դիմեցին չգիտեմ ինչ նպատակներից ելնելով»,-նշեց «Ժառանգականը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ