15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը պատրաստ են բնակարան գնել հիպոթեքով. քաղաքապետ

Գյումրու քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որտեղ մեջբերված է քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքը:

«Սիրելի գյումրեցիներ,

Ինչպես և խոստացել էի, Ձեզ եմ ներկայացնում «Գյումրին առանց տնակների» ծրագիրը,  որի իրագործմամբ հուսով եմ կկարողանանք բեկում մտցնել մեր քաղաքի համար այդքան կարևոր անօթևանության լուծման խնդրում: Նորից եմ կրկնում, որ պատրաստ եմ քննարկել ցանկացած միտք և առաջարկ՝ այս թեմայի առնչությամբ:

Կարծում եմ՝ սրանք են այն հիմնական քայլերը,  որ մենք պետք  է  իրականացնենք.

1.Տարիների  ընթացքում տնակներում բնակվող մեր համաքաղաքացիները կարողացել են քարապատել իրենց տնակները կամ դրանց տեղում քարաշեն կառույցներ ստեղծել: Առաջին քայլով՝ անհրաժեշտ է քարապատ տնակները անվճար սեփականաշնորհել,  բացառությամբ այն դեպքերի,  երբ կա քաղաքի գլխավոր հատակագծի և քաղաքի զարգացման տրամաբանության հետ խիստ անհամապատասխանություն: Այս գործընթացը ես արդեն սկսել եմ:

2.Եթե տարածքը համարվում է կանաչ գոտի,  բայց այգի չէ,  և տարածքում շատ են քարաշեն տնակները,  ապա անհրաժեշտ է քաղաքի գլխավոր հատակագիծը փոխելով,  այդ տնակները ևս անվճար սեփականաշնորհել:  Այս գործընթացը ևս սկսված  է: Այս երկու կատեգորիաներում գտնվող տնակների թիվը կազմում է մոտ 2003.

3. Կիսաքարաշեն տնակների բնակիչները, եթե ունեն կառույցը սեփականաշնորհելու և տարիների ընթացքում ամբողջությամբ քարաշեն դարձնելու ցանկություն, առաջարկայության դեպքում կստեղծենք իրավանորմատիվային հիմք` այն սեփականաշնորհելու համար: Այս պարագայում, մարդը գիտենալով, որ այն արդեն իրենն է, քարը քարին կդնի առանց ավելորդ քաշքշուկների: Սրա համար անհրաժեշտ է մեր պատգամավորների ակտիվ աշխատանքը, քանի որ օրենքով համայնքի ղեկավարը և ավագանին ներկայումս չունեն այս իրավասությունը:  Այս ճանապարհով մենք կլուծենք ևս 300 ընտանիքի հարց:

4.Սակայն  այս ամենը գործի ընդամենը մեկ քառորդն  է,  տնակների գերակշիռ մասը այլևս պիտանի չէ բնակության համար: Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել,  որ տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը կարող են և պատրաստ են բնակարան գնել հիպոթեքով,  սակայն կա երկու էական խանգարող հանգամանք՝  սկզբնական մուծումը և՝ եկամուտների մասին տեղեկանքը: Հաշվի առնելով այն, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը աշխատում են արտերկրում՝ մեզ անհրաժեշտ  է  տնակների բնակիչների համար ստեղծել առանց տոկոսների,  երկարաժամկետ՝ 10-15 տարի ժամկետով,  առանց նախնական մուծումների և առանց եկամուտների մասին տեղեկանքի հիպոթեքային ծրագիր:  Հասկանալի է,  որ բանկային համակարգը չի կարող առաջարկել նման վարկային պրոդուկտ, ուստի մեզ անհրաժեշտ է  ստեղծել հիմնադրամ,  որից էլ պետք է  ֆինանսավորվի բնակարանների գնման գործընթացը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ