23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

50 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել.պահանջում են…

50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի:

«Ցմահ դատապարտյալները պահանջում են կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու և մեր քրեական գործերը վերանայելու համար: Մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման 20 տարվա պատժի շեմը, սակայն նրանցից եւ ոչ մեկը պայմանականորեն ազատություն չի ստացել։ Օրենք կա, բայց այն Հայաստանում չի գործում»,- Henaran .am-ին տեղեկացրեց  հացադուլ հայտարած ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը։

Ցմահ դատապարտյալները անարդարացի են համարում նաև 20 տարի շարունակ տեսակցությունների քանակը տարվա կտրվածքով սահմանափակելը՝ 1 երկարատև և 3 կարճատև տեսակցություններով, իսկ ամսվա մեջ ընդամենը 2-3 անգամ 10-15 րոպե հեռախոսազանգով:

Ցմահ դատապարտվածի հարազատի փոխանցմամբ՝ հացադուլիս բացի հուսահատ դատապարտյալները պատրաստ են դիմել այլ կտրուկ քայլերի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ