05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստան է ժամանել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում Իրանի իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Քիչ անց ՀՀ կառավարության շենքում տեղի կունենա ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցը, ապա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ