ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արգործնախարարություն
Անկարայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն: «Akşam» թերթը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ, իսկ ռուս դեսպան Անդրեյ Կորլովի հետ հանդիպել են թուրք դիվանագետները: Դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրանց ներկայացվել է պաշտոնական դիրքորոշումը Թուրքիայի օդային սահմանների խախտման և Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (քրդերեն՝ Partiya Yekitiya Demokrat-PYD) զենք մատակարարելու խնդրի վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նույնպես անդրադարձել էր ԱՄՆ-ի կողմից PYD-ին զենք մատակարարելու հարցին: Դավութօղլուն, նշելով, որ PYD-ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) միջև տարբերություն չկա, քննադատել էր դաշնակից երկրներին ԻՊ-ի դեմ պայքարելու նպատակով PYD-ին զենք մատակարարելու համար, այն ժամանակ, երբ PKK-ն հարձակումներ է անում Թուրքիայի վրա:
Թուրքիայի վարչապետը նաև ընդգծել է, որ եթե PYD-ն Թուրքիայի դեմ որևէ գործողություն իրականացնի, ապա նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես «Իսլամական պետության» և PKK-ի հետ, այսինքն՝ կհարվածեն: