Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը` Գրադարանավարի օրվա առթիվ

«Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ: Այսօր բոլոր նրանց տոնն է, ովքեր սիրում են գիրքը՝ գիրք գրողների, այն պահպանողների եւ ընթերցողների տոնը: Մինչեւ հրատարակվելը գիրքը գրողի սեփականությունն է, լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը: Գրադարանների ընթերցասրահներում բազմանշանակ ու խորիմաստ լռություն կա, որը դաստիարակում է ու կրթում, գիտելիք […]