15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանցիները շարունակում են նվերներ ստանալ

Հոկտեմբերի 7-ին մեկնարկել է  «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ անցկացվող  սոցիալական ծրագրի իրականացման վերջին` 7-րդ օրը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կենցաղային անհրաժեշտ տեխնիկա է տրամադրվել Հայրենական պատերազմի վետերանների, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցների, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքներին: Նվերներ են ստացել նաև բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայերի, երիտասարդ, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիքներ, ինչպես նաև 100 և ավելի տարիք ունեցող տարեցներ և ցեղասպանությունը վերապրած անձինք:  Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Նշենք, որ հոկտեմբերի 6-ի դրությամբ որպես նվեր կենցաղային տեխնիկա է ստացել 2322 ընտանիք: «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առթիվ անցկացվող  սոցիալական ծրագրի եզրափակիչ օրվա ավարտին  կենցաղային տեխնիկա ստացած քաղաքացիների թիվը կհասնի 2797-ի`ճիշտ այնքան, որքան հավերժ երիտասարդ, մեր ջերմ ու բարի մայրաքաղաքի տարիքն է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ