25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Բագրատյանը Երիցյանին իր անցյալը հիշեցրեց

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը խիստ նեղսրտել էր,  որ ԿԲ նախագահը 3-րդ տարին անընդմեջ չի գալիս հիմնական փաստաթղթերը քննարկելու: Խոսելով Կենտրոնական բանկի 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի մասին՝ Բագրատյանը նշեց, որ ԿԲ նախագահը չի գալիս քննարկումներին, քանի որ չի տիրապետում փաստաթղթին: Անդրադառնալով ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի զեկույցի մասին՝ Հրանտ Բագրատյանը վերջինիս իր անցյալը հիշեցրեց:

«Երիցյանը թվեր է ասում, բացատրություններ է ներկայացնում, եկել, մեզ տնտեսագիտություն է սովորեցնում: Երիտասա՛րդ, ժամանակին ես համաձայնություն եմ տվել, որ Ձեզ և Վաչե Գաբրիելյանին ուղարկեն վալյուտային ֆոնդ՝ սովորելու: Ընտրել ենք ձեզ, ուղարկել Բոստոն: Մի հատ Ձեզ հաշիվ տվեք՝ ի՞նչ եք խոսում ընդհանրապես»,- զայրացած նշեց Բագրատյանը:

Նա շեշտեց նաև, որ սխալ է, երբ ԿԲ-ն պետական արժեթուղթ է վաճառում, երբ ուզում է դրամի զանգվածը թուլացնել: «Դուք ավելի լավ միջոց չեք էլ ուզում մտածել, և գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, չեք էլ ուզում չարչարվել»,- վրդովված ասաց Բագրատյանը՝ հեռանալով ամբիոնից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ