Ռամզան Քադիրովի շնորհավորանքը Պուտինին
Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է ՌԴ նախագահին` ծննդյան օրվա առթիվ:
Նա մասնավորապես գրել է.
«Հարգելի ընկերներ, այսօր աշխարհում ամենահայտնի, տղամարդկային, ուժեղ, իմաստուն եւ կամային քաղաքական գործչի ծննդյան օրն է: Դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Իմ ժողովուրդը, պետությունն ու ողջ Ռուսաստանը անսահման շնորհակալ են նրան քաղաքական կամքի համար: Հենց նրա շնորհիվ հնարավոր եղավ ոչնչացնել ահաբեկիչներին, փրկել ժողովրդին:
Այսօր Չեչնիան ողջ աշխարհի համար ստաբիլության եւ համերաշխության օրինակ է: Նոր պատմության մեջ Վլադիմիր Վլադիմիրովիչը ցուցադրեց իսկական տղամարդու բնավորություն` թույլ չտալով արեւմտյան միությանը Ռուսաստանին մեկուսացնել միջազգային գործերից:
Սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հավատացնում եմ ձեզ, որ չեչենական ժողովուրդը, Ռուսաստանի մուսուլմանները ձեզ հետ են: Ձեզ հետ է Ռուսաստանի ողջ բնակչությունը: Մենք ձեր զինվորներն ենք, պատրաստ ենք ի կատար ածել բոլոր հրամանները` անկախ դրա բարդությունից եւ կարեւորությունից:
Ես Ձեզ ցանկանում եմ առողջություն, հաջողություններ ձեր բացառիկ դժվար գործում»: