Մահացած 2-ամյա երեխայի բերանի խոռոչում հայտնաբերվել են նրբերշիկի կտորներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները։2015 թվականի հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2-ամյա երեխա՝ մահացած վիճակում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը բացատրություն է տվել, որ երեխան հիվանդանոց է ընդունվել մահացած. փոքրիկի բերանի խոռոչից հանել են նրբերշիկի մնացորդներ, որից հետո ցույց տվել համապատասխան բուժօգնություն, սակայն կյանքը հնարավոր չի եղել փրկել:
Գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի օրը հնարավոր չի եղել զննել դեպքի վայրը՝ երեխայի ընտանիքի հոգեբանական ծանր դրությունը հաշվի առնելով: