11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Հայտնաբերվել է Մերլին Մոնրոյի բացառիկ մերկ լուսանկարներից մեկը /ֆոտո/

Ամերիկյան LimitedRuns ընկերությունը հրապարակել է հանրահայտ դերասանուհի Մերլին Մոնրոյի բացառիկ գունավոր լուսանկարներից մեկը, որում նա մերկ է: Լուսանկարն արվել է 1949 թվականին` Golden Dreams տոնացույցի համար:   

12 տարի դադարից հետո ՛՛ծնվեցին՛՛ երկուսը /վիդեո/

Արա Ալոյանը իր բանաստեղծական ներաշխարհով ու սավառնող մտքի շարունակ զարմացնող ելևեջներով հայտնի է ֆեյսբուքյան բազմահազար ընթերցողների: Նրա բանաստեղծությունները հարստացնում են մարդու հոգու գանձարանը ու ակամայից դառնում յուրաքանչյուր ընթերցողի զգացմունքների թարգմանը: Արա Ալոյանի անդրանիկ ժողովածուն տպագրվել էր 2003 թվականին, այն կոչվում էր՝ ՛՛Լույս դառնալուց առաջ՛՛: Արա Ալոյանը սակայն տող ու միտք է երկնել բոլոր տարիների ընթացքում: […]

Նման ռեֆորմներ կարող է անել այն մարդը, որը ունի ժողովրդի անվերապահ վստահությունը.Արամ Կարապետյան

Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը արժանացավ հասարակական-քաղաքական ուժերի պարսավանքին և քննադատությանը: «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ երկրի նախագահը զգոն լինելու դեպքում չի ընդունի այն: Կարապետյանի փոխանցմամբ այս փաստաթուղթը լեցուն է անգրագիտությամբ և աշխարհի ոչ մի երկրում նման փաստաթուղթ չի գրվել: Այդ մասին իր տեսակետները քաղաքական գործիչը  կիսեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մեր դիտարկմանը […]

Ձերբակալվել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը

ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն այսօր՝ հուլիսի 30-ին, կալանավորվել է: Այս մասին  հայտնում է  NEWS.am լրատվական կայքը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է  ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը: Նա նշեց, որ Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Նրան մեղադրանք են առաջադրել ԱԱԾ-ն: Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ շորթումը անձի կամ […]

Էքստրեմալ ծննդաբերություն. տրոլեյբուսի վարորդը ընդունել է ուղեւորուհու ծննդաբերությունը

Նովոսիբիրսկում կինը ծննդաբերել է անմիջապես տրոլեյբուսում: Կնոջ ծննդաբերությունն ընդունել են տրոլեյբուսի վարորդն ու ուղեւորներից մեկը: Տրոլեյբուսի կին-վարորդը 3 երեխաների մայր է, եւ երբ տեսել է ուղեւորուհու անհանգիստ վիճակը, հասկացել է, որ նա ծննդաբերում է: Նա իջեցրել է ուղեւորներին ու սկսել ընդունել ծնունդը: Մինչ շտապօգնության ժամանելը երեխան արդեն ծնված է եղել:

Հայտնաբերվել է Նորագավիթում ջրի աղտոտման հավանական պատճառը

Նորագավիթ, 10-րդ փողոցի նրբանց: Վերջին մի քանի օրերի լարված աշխատանքից հետո Երեւան Ջուր ՓԲԸ մասնագետներն այստեղ հայտնաբերել են մի անհայտ վթարված ջրագիծ, որը թերեւս տվյալ տարածքից հուլիսի 24-ին ստացված ջրի որակի վերաբերյալ բողոքների պատճառն էր: Նորագավիթում բաշխիչ ցանցն առավել քան պատկառելի տարիքի է, որով պայմանավորված ներկայումս այնտեղ Երեւանի քաղաքապետարանի կողմից տարվում են լայնածավալ վերակառուցման աշխատանքներ: […]

38-ամյա Մարինեին բերման ենթարկեցին Վրացական փողոցից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հուլիսի 29-ին, ժամը 13.20-ին, Երեւանի Վրացական փողոցի 8 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 38-ամյա Մարինե Խ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Փորձագիտական զեկույցներն ուղարկվել են հավատարմագրում անցնող բուհերին

 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում  անցնող Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, Եվրասիա միջազգային համալսարանին և Վանաձորի պետական համալսարանին է ուղարկել փորձագիտական զեկույցները: ՈԱԱԿ-ում հավատարմագրման դիմում-հայտ ներկայացնելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանված ձևաչափով ինքնավերլուծություն էին ներկայացրել, իսկ մայիս-հունիս ամիսներին էլ կայացել է փորձագիտական խմբերի այցը բուհեր: Հիմնվելով բուհի ինքնավերլուծության և ուսումնական հաստատություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի