11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Անադոլու գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի Մերսինի ծովածոցում տեղին է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ:    երկրաշարժը գրանցվել է հուլիսի 30-ին 01.00-ին երկրակեղևից 18 կմ խորության վրա: Ցնցումները գրանցվել են Մերսինում, Ադանայում, Հաթայում, Օսմանիեում և Գազիանթեփում (Այնթափ): Նյութական կամ մարդկային կորուստներ չեն գրանցվել:

Ապագա կաթողիկոսը գլխավորում էր ղարաբաղցիների «Մահապարտների» գունդը

Magaghat.am-ը ներկայացբնում է Տեր ԳԱՐԵԳԻՆ եպիսկոպոս Հովսեփյանին  (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո): Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից: Գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ գունդը, որը ստացավ «Մահապարտներ» անվանումը: Սիմոն Վրացյանը նրան համեմատում էր Ղևոնդ Երեցի հետ: Հերոսամարտի օրերին Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով նախադեպը չունեցող հրաման է արձակվում. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Կազմավորվել էր միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ: Հնչեցվում են եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ […]

Անշարժ գույքի շուկայում նման անկում վերջին անգամ գրանցվել է 2009–ի ֆինանսական ճգնաժամի ամիսներին.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրը, ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում արձանագրված միտումները, հանգել է եզրակացության, որ մասնավորապես Երևանի բազմաբնակարան շենքերում բնակարանի մեկ քառակուսի մետրի միջինացված գինը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 600 դրամով կամ 02 տոկոսով: Բայց սա՝ դրամով հաշվարկելու դեպքում: Անշարժ գույքը Հայաստանում […]

Սահմանին իրավիճակը դեռ լարված է

Չնայած առաջնային գծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 […]

Կրտսեր սերժանտը չի ենթարկվել դիրքի ավագին, բռունցքով հարվածել է նրան և ի պատասխան դանակի հարված է ստացել սրտին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արծրուն Դիլբարյանի գործի դատական քննությունը: 22-ամյա Արծրունը պայմանագրային զինծառայող է եղել, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ ավագ սերժանտ: Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14-ն […]

Ոստիկանը կազատազրկվի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած  միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:  Իսկ ով է եղել բռնության ենթարկող ոստիկանը, դեռ պարզ չէ: Ծեծված Հակոբ Թովմասյանին հավանաբար վախեցրել են, որ անուն […]

Երևանում ամուսինների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կ.Ուլնեցի փողոցում երկու անձանց սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Այսօր՝ հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել, որ Կ.Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կրակոցներ են հնչել, և ամուսիններ են ընկած գետնին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]

Դոլարը կդառնա 500 դրամ, տրանսֆերտները կկրճատվեն 800 մլն -1 մլրդ դոլարի չափով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ. Արդյոք դոլարի արժեւորումը դեռ կշարունակվի՞: Շատերը նշում են, որ այն պետք է հասցնել 520-530 դրամի: Որքանո՞վ են նման տեսակետները հիմնավոր։ Ես ինքս էլ կանխատեսում եմ մոտավորապես 500 դրամի հասցնելու միտում, որովհետեւ մենք լսում ենք պահուստային համակարգի նախագահ Ջենեթ Ելենի հայտարարությունները. խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, […]

Մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. 2011 -ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել: Այսինքն՝ մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները: Բայց երբ այս տարվա սկզբին նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ անցկացրեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի