17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանը կազատազրկվի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած  միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:

 Իսկ ով է եղել բռնության ենթարկող ոստիկանը, դեռ պարզ չէ: Ծեծված Հակոբ Թովմասյանին հավանաբար վախեցրել են, որ անուն չտա. «Ես չգիտեմ՝ ով էր, բայց ոստիկան է, ու նրան Վարդենիսում բոլոր են ճանաչում»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ևս հրաժարվեցին հայտնել ոստիկանի ով լինելը՝ նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

 Ստացվում է, որ քաղաքացին խանութում իր համար հերթ է կանգնել, ոստիկանը ներս է մտել, վիճաբանություն սարքել, ու այժմ միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողլքից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Ու եթե քննիչները խիղճները կորցնեն և քաղաքացուն մեղադրանք առաջադրեն, նրան սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ