30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

2011 -ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել: Այսինքն՝ մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները: Բայց երբ այս տարվա սկզբին նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ անցկացրեց, այդ փաստն ի հայտ եկավ և իրավիճակը զեկուցվեց Սերժ Սարգսյանին:

 Ըստ ամենայնի, դրա արդյունքում էր, որ ՃՈ նախկին պետ Արտակ Հարությունյանը հունիսի 29-ին պաշտոնանկ արվեց, իսկ արդեն հուլիսի 1-ից ՀՀ պաշտոնյաները (ընդհուպ մինչև նախարարներ, փոխնախարարներ) սկսել են ստանալ երթևեկության կանոնների խախտման՝ տարիներ շարունակ կուտակված ակտերն արդեն փաթեթով:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ