20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապագա կաթողիկոսը գլխավորում էր ղարաբաղցիների «Մահապարտների» գունդը

Magaghat.am-ը ներկայացբնում է Տեր ԳԱՐԵԳԻՆ եպիսկոպոս Հովսեփյանին  (հետագայում` Գարեգին Ա Հովսեփյան. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո):

Սարդարապատի հերոսամարտի ակտիվ մասնակիցներից: Գլխավորում էր ղարաբաղցիներից բաղկացած հինգերորդ գունդը, որը ստացավ «Մահապարտներ» անվանումը: Սիմոն Վրացյանը նրան համեմատում էր Ղևոնդ Երեցի հետ:

Հերոսամարտի օրերին Գևորգ Ե Տփղիսեցու հրամանով նախադեպը չունեցող հրաման է արձակվում. Էջմիածնի հոգևորականությունը պիտի զինվի և ժողովրդի հետ մարտադաշտ դուրս գա: Կազմավորվել էր միայն հոգեւորականներից բաղկացած շուրջ 300 հոգանոց ջոկատ: Հնչեցվում են եկեղեցիների զանգերը Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սևան:

Կամավորներին առաջնորդողներից էր հայագետ տեր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, ով այդ ժամանակ ճեմարանի տեսուչ էր: Վեհափառի հանձնարարությամբ նա մեկնում է Սարդարապատ: Եվ ազդեցիկ ու սթափեցնող ելույթով փորձում ոգեշնչել ընկճված ու հուսահատ զինվորներին. «Հայ ժողովուրդն օրհասական կռիվներ շատ է ունեցել  եւ  միշտ ելք է  գտել  ու  փրկել իրեն: 

Ելքը եղել է անձնազոհ հերոսությունը…  Հետ նայեցեք, մեզ մնացել են Երեւանն ու Էջմիածինը… 

Եթե հերոսության չդիմենք, ամեն ինչ կորչելու է իսպառ, այլեւս չի լինի ո´չ հայ, ո´չ հայի հայրենիք…» : 

Ոչ  մի արձագանք, ոչ մի փոփոխություն: Սակայն նա չի վարանում, շարունակում է. 

«Հայրենակիցնե´ր, եղբայրնե´ր եւ որդինե´ր, հին դարերում, երբ հայոց զորքը պատրաստվում էր թշնամու դեմ գնալու, նրա հրամանատարները  գալիս էին  Էջմիածին` կաթողիկոսի մոտ` նրա աջը համբուրելու եւ օրհնությունն առնելու: Բայց այս անգամ վտանգն այնքան ահավոր է ու մեծ, որ ահա ես եմ Սուրբ Էջմիածնից եկել ձեր բոլորի ձեռքը համբուրելու,  որ փրկենք հայրենիքը, փրկենք ձեր պատիվը, հայի պատիվը…»:

Եվ արտասվում է ապագա կաթողիկոսը, արցախցի հայորդին, ում ելույթն, իրոք, շրջադարձային էր: Ականատեսները վկայում են, որ ճակատի մի հատվածում, երբ խուճապ ու փախուստ էր սկսվել, հոգևորականներից մեկը պառկել էր նահանջող զինվորների առաջ ու հայտարարել. 

«Ինձ կրնկակոխ արեք, նոր փախեք»: Նահատակին վայել այս վարքից ցնցված՝ նահանջողները շրջվել շարունակել են սրբազան պատերազմը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ