11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Թուրքիայում լարվածությունը շարունակվում է. քրդերը սպանել են ևս 3 թուրք զինվոր

Թուրքիայի Շըրնաք շրջանում «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել թուրք զինվորականների վրա: Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի` կրակահերթի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվորական և մեկ քուրդ զինյալ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել` հաստատելով տեղի ունեցածը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ դեպքի վայր են ուղաևկվել անօդաչու […]

Ավտովթար «Դուբայ» համալիրի դիմաց. վարորդը մահացել է

Հուլիսի 31-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» […]

2015-ի առաջին կիսամյակն աննախադեպ լարված էր լրագրողների համար

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2015 թ. կիսամյակային զեկույցն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակը հայաստաեյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չավազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր: Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում՝ բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի […]

20 երեխայի տեղափոխել են հիվանդանոց ԵԿՄ ճամբարից

Գեղարքունիքի մարզում երեկ թունավորման ախտանիշներով 20-ից ավելի երեխաներ են տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոն: Երեխաները գտնելիս են եղել ԵԿՄ ճամբարում: Երեխաները միջին եւ թեթեւ ծանրության են: Մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մյուսները դեռ հետազոտվում են: Թե որն է թունավորման պատճառը, այս պահին հստակ չէ:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 30-ին և լույս 31-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 ու ՀՀՆ-9 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:  ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և […]

Քողարկված պայքար Ֆիլհարմոնիկում. Հայկական ժամանակ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից վերջերս հեռացվել են 4 երաժիշտներ: Դրա իրական պատճառը, ըստ նրանց, Հայաստանի երիտասարդական նվագախմբում զուգահեռ աշխատելուց չհրաժարվելն է, թեև՝ պաշտոնական հիմնավորումն այլ է։  Նշենք՝ տևական ժամանակ խոսակցություններ կան, որ Ֆիլհարմոնիկի գեղղեկավար և գլխ. դիրիժոր Էդ. Թոփչյանին կարող է փոխարինելու գալ Երիտասարդական նվագախմբի նրա գործընկեր Ս. Սմբատյանը: Սա էլ, թերևս, լարվածության պատճառ է […]

Սուրիկ Խաչատրյանի որդին պարգևատրվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է` Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատել է Խաչատրյանին պարգեւատրելու լուրը և սկսել է գովերգել նրան:

Օսկանյանն ու Քոչարյանը պլանավորում են աշնանը. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «…թե չնայած խոսելու իր խոստմանը` սահմանադրական փոփոխությունների առիթով լռություն պահպանող Ռոբերտ Քոչարյանը և յուր հովանավորյալ Վարդան Օսկանյանը «խորասուզված» են սեպտեմբերին սահմանադրականի առնչությամբ բուռն միտինգներ կազմակերպելու գործընթացների մեջ: Օսկանյանն օրնիբուն հանդիպումների մեջ է: Ասում են նաև, թե Օսկանյանի հետ հանդիպողները մի քանի վայրկյան անց վազում են նախագահականամերձ […]

Ստեփան Դեմիրճյանը ևս կմիանա՞ Արթուր Բաղդասարյանին. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. Երեկ հերթական լավ լուրը ստացանք «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից՝ միավորմանը միանալու որոշում է կայացրել «Թեթև նախաճաշի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այս ասոցիացիայի միանալը իսկապես կուժեղացնի հասարակական-քաղաքական միավորումը, քանի որ գիտականորեն ապացուցված է նախաճաշի կարևորությունը մարդու առողջության պահպանման գործում, իսկ եթե մարդը ֆիզիկապես առողջ է, ապա բարձր է նաև նրա քաղաքական ակտիվությունը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի