Ավտովթար «Դուբայ» համալիրի դիմաց. վարորդը մահացել է
Հուլիսի 31-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն-Զովունի ավտոճանապարհին՝ «Դուբայ» համալիրի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 19 UL 731 պետհամարանիշով (վարորդ` 1961 թ. ծնված Ռ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Մեքենայի վարորդին՝ 54-ամյա Ռաֆիկ Ավագյանին, դուրս են բերել ավտոմեքենայից եւ շտապ օգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց նա մահացել է: