19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստեփան Դեմիրճյանը ևս կմիանա՞ Արթուր Բաղդասարյանին. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.

Երեկ հերթական լավ լուրը ստացանք «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումից՝ միավորմանը միանալու որոշում է կայացրել «Թեթև նախաճաշի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Այս ասոցիացիայի միանալը իսկապես կուժեղացնի հասարակական-քաղաքական միավորումը, քանի որ գիտականորեն ապացուցված է նախաճաշի կարևորությունը մարդու առողջության պահպանման գործում, իսկ եթե մարդը ֆիզիկապես առողջ է, ապա բարձր է նաև նրա քաղաքական ակտիվությունը և քաղաքական գործունեության արդյունավետությունը:

Դրանից մեկ օր առաջ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական կազմակերպությանը միանալու մասին էր հայտարարել «Ճապոնական կենտրոն» գիտամշակութային կենտրոն հասարակական կազմակերպությունը: Պարզվում է՝ կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է ճապոներեն լեզվի տարածմամբ: Հնարավոր է, որ առաջիկայում ՕԵԿ պատգամավորները հանդես գան հերթական օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով պարտադիր դարձնել թեթև նախաճաշը և ցանկալի, որ այդ նախաճաշի ընթացքում ներկաները իրար բարի ախորժակ մաղթեն ճապոներենով:

Բայց «Հայկական վերածնունդի» կազմը միայն հասարակական միավորումներով չէ, որ հարստանում է: Հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն: ՀԺԿ-ն Հայ ազգային կոնգրես դաշինքի լուծարումից և Հայ ազգային կոնգրես կուսակցության ստեղծումից հետո միակ կուսակցությունն է, որը ինչ-որ չափով շարունակում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը շարունակում է մնալ ՀԱԿ խմբակցության անդամ, չնայած վերջին շրջանում ՀԱԿ-ից տարբերվող քվեարկություններ է անում՝ ծանր վիճակի մեջ դնելով ՀԱԿ խմբակցության մյուս անդամներին: Սակայն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես կարևորել է Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը ՀԱԿ խմբակցությունում: Ավելին՝ նա նույնիսկ նախորդ տարի աշնանը փորձեց Ստեփան Դեմիրճյանին դարձնել քառյակի անդամ՝ իր այդ առաջարկը պատճառաբանելով նրանով, որ Դեմիրճյանը թագաժառանգ է, և նրան կարելի է միայն հանուն դրա հարգանքով վերաբերվել, սակայն եռյակի մյուս անդամները, հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը կտրուկ դեմ արտահայտվեցին այդ առաջարկին՝ ասելով, որ Հայաստանում բազում նման թագաժառանգներ կան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ