19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

2015-ի առաջին կիսամյակն աննախադեպ լարված էր լրագրողների համար

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2015 թ. կիսամյակային զեկույցն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակը հայաստաեյան լրատվամիջոցների ու լրագրողների համար չավազանց բարդ եւ լարված ժամանակաշրջան էր: Նրանք ստիպված են եղել աշխատել խիստ անբարենպաստ պայմաններում՝ բախվելով իրենց նկատմամբ կիրառված բազմաթիվ ֆիզիկական բռնությունների, օրինական մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների, խոսքի ազատությանը սպառնացող տարաբնույթ սահմանափակումների: «Ընդ որում, ինչպես եւ նախկինում, այս բարդությունները հիմնականում իշխանական տարբեր ատյանների, այղ թվում իրավապահ մարմինների գործողությունների արդյունք էին»,-նշեց նա:

Մելիքյանը նկատեց, որ լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումները գագաթնակետին հասան հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին ցրելիս ոստիկանական ուժերը որպես թիրախ ընտրեցին նաեւ ԶԼՄ-ների թղթակիցներին ու օպերատորներին:

«Այղ օրը ֆիզիկական բռնության է ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակից: ՋԼՄ-ների 7 ներկայացուցիչներ էլ հարձակման թիրախ են դարձել նախորդ ամիսներին տեղի ունեցած 4 միջադեպերի ժամանակ: Այսպիսով, առաջին կիսամյակում արձանագրվել է ֆիզիկական բռնությունների 5 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր»,-ասաց բանախոսը:  Նրա խոսքով՝ լրատվամիջոցների  ներկայացուցիչների վրա հարձակումների այս ծավալն աննախադեպ է: Այն գերազանցում է նույնիսկ տխրահռչակ 2008 թվականի համապատասխան ցուցանիշը (տուժած 18 լրագրող), ներառյալ մարտի 1-ի դեպքերը: Մինչդեռ 2015-ի հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում եւս 10 լրագրող եւ օպերատոր բախվել է այլ անօրինական խոչընդոտումների:

Բացի դա, այս տարվա առաջին կիսամյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է ԶԼՄ- ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 34 միջադեպ, (5-ով ավելի, քան 2014 թ. առաջին կիսամյակում), եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների 12 փաստ (2-ով ավելի’ 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ):

Այսպիսով, 2015 թվականի առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումների 51 դեպք է գրանցվել, 7-ով ավելի, քան 2014թ. նույն ժամանակահատվածում:

2014 եւ 2015 թթ. առաջին կիսամյակների տվյալների համեմատական աղյուսակ

Խախտումների տեսակները

2014 թ.

1-ին կիսամյակ

2015 թ. 1-ին կիսամյակ

Ֆիզիկական բռնություններ լրագրողների նկատմամբ

5

(8 աշխատակից)

5

(20 աշխատակից)

ճնշումներ ՋԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ

29

34

Տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրաւ] ունքի խախտումներ

10

12

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ