Փաշինյանին պետք էր ընդամենը շարունակել ԵԱՀԿ ՄԽ բանակցաին գործընթացի տրամաբանությունը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող կեղծիքներին ժամանակին անդրադարձել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:
Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպե՞ս և ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: Արձանագրված են նաև բոլոր փաստերը, թե ի՞նչ են քննարկել ՀՀ նախագահներն Արցախի բանակցային գործընթացում: Արցախի կարգավիճակի և դրա համար անցկացվելիք ռեֆերենդումի ժամկետները, որը բերելու էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու նրա միջազգային ճանաչմանը:
Փաշինյանին պետք էր ընդամենը շարունակել ԵԱՀԿ ՄԽ բանակցաին գործընթացի տրամաբանությունը և սկզբունքները, ոչ թե բստրել «իր զրոյական կետը», մյունխենյան «սկզբունքներ» մոգոնել և հայտարարություններ անել, որոնք իրավունք տվեցին Բաքվին պատերազմ սանձազերլել, այնուհետև տոտալ պարտության տանող գործողություններ անել, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանով նոր առիթ տալ Բաքվին ռազմական նոր ագրեսիայի ու բռնի տեղահանման և այլն:
Սխալը, չիմացությունը նույն հարցում՝ լինում է մեկ կամ երկու անգամ: Երրորդ անգամից ավելին՝ վերածվում է միտումի, դիտավորության կամ ծրագրված դավադրության: Արցախի և ազգային օրակարգի մյուս հարցերում, 2018թ. առ այսօր տեղի է ունեցել ոչ թե միամիտ սխալներ կամ նախկինում ստեղծված իրավիճակից ստիպված ելքեր, այլ տեղի է ունեցել և ունենում միտումնավոր հրաժարում, հանձնում, ձախողում, թուլացում և հայկական գործոնի թրքահպատակեցում»: