23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հավերժ փառք Շուշիի հաղթական Տ-72 տանկի անձնակազմին․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարիներ շարունակ Արցախ գնացող մարդկանց Շուշիի հատվածում դիմավորում էր Շուշի ազատագրման ժամանակ առաջինը մուտք գործած հաղթական տանկը, որը պատերազմից հետո որպես հաղթանակի խորհրդանիշ` հուշարձանի կարգավիճակով, մոտակա բարձունքում էր տեղակայված:
Երեկ իմացա, որ տանկի երբեմնի հրամանատար Գագիկ Աֆշարյանը մահացել է ու գնացել միացել է իր անձնակազմի 2 անդամներին, որոնք դեռ Շուշիի ազատագրման ժամանակ էին նահատակվել:
Երկար ժամանակ մտածում էի, թե 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թվականի Արցախի օկուպացիայից հետո ինչ էմոցիոնալ ու ողբերգական ապրումներ է ունեցել մարդը, ով հայրենիքի համար կարևոր պահին իր եղբայրների հետ կամավորագրվել էր հայրենիքի ազատագրության սուրբ գործին, իսկ հետո տեսել է իր ակտիվ մասնակցությամբ ազատագրված Շուշիի անկումը, Արցախի ադրբեջանացումն ու երբեմնի հավատարիմ տանկի ապամոնտաժումը:
Գնդապետ Գագիկ Աֆշարյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր էր` հայրենիքի նվիրյալ, որի սխրանքների մասին սերունդները հիշելու և վստահ եմ` նաև կրկնելու են:
Հավերժ փառք Շուշիի հաղթական Տ-72 տանկի անձնակազմին` Գագիկ Աֆշարյանին, նշանառու-օպերատոր Շահեն Սարգսյանին, վարորդ-մեխանիկ Աշոտ Ավանեսյանին և հայրենիքի պաշպանության համար նահատակված բոլոր նվիրյալներին»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ