11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընդդիմության դեմ մուրճ ճոճելու հետևանքները
Քանի որ Նիկոլի պատկերացրած Հայաստանում ուրացվում են ազգային նպատակները, քայքայվում է հայկական ինքնիշխան պետականությունը, մաքրում են հայի ինքնությունը ձևավորող արժեքները՝ դրա տեղը  լրացնելու է գալու գանգստերությունը, բանդիտիզմը, թմրամոլությունը, ղումարբազությունն ու տարատեսակ խարդախությունները:
Արտաքին թշնամին գտել է ձևը. հայերն այսուհետ պետք է ոչ միայն սոցցանցերում հայհոյեն միմյանց, ոչ միայն ատելության խոսք տարածեն միմյանց նկատմամբ, ոչ միայն դավաճանություն քարոզեն, այլ նաև վնասեն միմյանց: Եվ Հայաստանի իշխանությունները նպաստում են դրան: Որովհետև ընդդիմության դեմ ճոճվող մուրճի իմաստը յուրաքանչյուրը հասկանում է յուրովի:
Ցավալի ու դաժան իրողությունները հաջորդում են միմյանց:
Ինչպես փոխզիջման չգնալով՝ զիջել է ամբողջ Հայրենիքը, ինչպես արդարության համար պայքարելով՝ դատարանները դարձրել է պատվերով, իսկ ժողովրդավարության համար պայքարը՝ վերածել քաղբանտարկյալների «շքերթի», այնպես էլ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելով՝ երկիրը տանելու է բանդիտիզմի:
Վշտակցում եմ երեկ Մերձավանում տեղի ունեցած բանդիտիզմի զոհերի ընտանիքնի անդամներին ու հարազատներին»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ