11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարներով ստացվել է 268 հեռախոսազանգ:  Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 235-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 33 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 84 հեռախոսազանգ, որոնցից 61-ին լուծում է տրվել, իսկ […]

Կատարելությունից հեռու. գիտնականները պարզել են Թութանհամոնի արտաքինը /ֆոտո/

Բրիտանացի գիտնականները ստեղծել են եգիպտացի փարավոն Թութանհամոնի ամենամանրակրկիտ դիմանկարը։ Փարավոնի դիմանկարը վերստեղծվել է արտաքինի համակարգչային մոդելավորման միջոցով՝ մումիայի անատոմիական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա, հաղորդում է Вести-ն։  Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն ՛՛Թութանհամոն. բաց ճշմարտություն՛՛ վավերագրական ֆիլմում: Գիտնականները կարծում են, որ 19 տարեկանում մահացած փարավոնը այնքան էլ գրավիչ արտաքին չի ունեցել։ Նա ունեցել է ատամնաշարի սխալ դիրք […]

Ամռան առաջին ամիսը նշվեց սաստիկ շոգերով

Հունիսի առաջին կեսին ավարտվեց Երեւան Ջուր ՋԲԸ գործունեության 9-րդ տարվա արդյունքների նախնական ամփոփումը: Այն ցույց տվեց, որ Վարձակալության պայմանագրի վերջին` 10-րդ տարվա նախօրեին ստեղծվել է բավական ամուր տնտեսական հիմք ողջ ծրագրի հաջող ավարտի համար: Ժամանակն է, ինչպես ասում են, նաեւ «հոգու մասին» մտածել: Մասնավորապես, կայացվեց սկզբունքային որոշում,  հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ի համաձայնությամբ, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, […]

Խնդիրը լավ կամ վատ մարդկանց կամքի բացակայությունը չէ

 «Իրադարձությունները շփման գոտում ու սահմանում կախված չեն պատերազմի սկսման հետ, համանախագահների դիքրորշումը և այլ գործոններ թույլ չեն տալիս մեծ պատերազմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ եթե դիտարկում ենք վերջին 20 տարիները, ապա ներկայումս ոչ մի արտասովոր բան չի կատարվում: «Մի կողմից Ադրբեջանը փորձում է շփման գոտում կրակոցների միջոցով ազդեցություն թողնել՝ […]

Ճամբարային թունավորման վերաբերյալ

 ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հուլիսի 30-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավելի երեխաներ: Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարից: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ճամբար, վերցրել են սննդամթերքի հետ […]

«Մեր Մարկը»…

2 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ բոլորիս կողմից շատ սիրված և հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը: «Շարմ Հոլդինգ»-ը ֆիլմ է պատրաստել, որ նվիրվում է Մարկ Սաղաթելյանի  լուսավոր հիշատակին: Ֆիմլը կոչվում է «Մեր Մարկը»:  Մտահղացումը՝ Ուրախների և հնարամիտների ակումբի բժշկական ինստիտուտի թիմի անդամների, աջակցությամբ՝ ՈւՀԱ-ի Դոնեցկի «Դրիմ թիմ»-ի անդամների: Արտադրությունը՝ «Շարմ Հոլդինգ»-ի:

«Անհեթեթությունների սիմֆոնիա» է

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը «անհեթեթությունների սիմֆոնիա» է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս նախագիծը միտված է ոչ թե բարեփոխումների, այլ փոփոխությունների բոլորիս հայտնի նպատակով: «Մենք ինչ խոսենք-չխոսենք` իրենք իրենց գործն անելու են»,-նկատեց Բոստանջյանը: Նրա խոսքերով, այսօր երկրում այնքան խնդիրներ կան` արտագաղթ, տնտեսության անկում եւ այլն, որ «մարդիկ հուզված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի