11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Փորձագիտական զեկույցներն ուղարկվել են հավատարմագրում անցնող բուհերին

 Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում  անցնող Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, Եվրասիա միջազգային համալսարանին և Վանաձորի պետական համալսարանին է ուղարկել փորձագիտական զեկույցները:

ՈԱԱԿ-ում հավատարմագրման դիմում-հայտ ներկայացնելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանված ձևաչափով ինքնավերլուծություն էին ներկայացրել, իսկ մայիս-հունիս ամիսներին էլ կայացել է փորձագիտական խմբերի այցը բուհեր:

Հիմնվելով բուհի ինքնավերլուծության և ուսումնական հաստատություն կատարած այցի արդյունքների վրա`փորձագիտական խումբը, որի կազմում ընդգրկված են 3 հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող փորձագետ և մեկ միջազգային փորձագետ, 10 չափանիշներով գնահատել է բուհի ինստիտուցիոնալ կարողությունները`մատնանշելով առկա խնդիրները և դրանց վերացմանն ուղղված խորհուրդներ մատուցելով:

Բուհն, իր հերթին, կարող է իր դիտարկումները ներկայացնել ՈԱԱԿ`համաձայնելով կամ չհամաձայնելով փորձագիտական դիտարկումների հետ:

Հավատարմագրման կարգի համաձայն`հաջորդիվ բուհը պետք է փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացաման գործողությունների պլան կազմի`իրականացման ժամանակացույցով: Փորձագիտական խումբը գնահատելու է նաև գործողությունների պլանի իրատեսականությունը: Այնուհետև ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով այս բոլոր փաստաթղթերի վրա, որոշում կկայացնի`բուհին շնորհելով հավատարմագրում 6 կամ 4 տարով, պայմանական հավատարմագրում 2 տարով կամ կմերժի հավատարմագրումը:

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու

Հայկուհի Բարսեղյան

Հեռ. +374 93 64 55 64

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ