17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Նման ռեֆորմներ կարող է անել այն մարդը, որը ունի ժողովրդի անվերապահ վստահությունը.Արամ Կարապետյան

Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակը արժանացավ հասարակական-քաղաքական ուժերի պարսավանքին և քննադատությանը: «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ երկրի նախագահը զգոն լինելու դեպքում չի ընդունի այն:

Կարապետյանի փոխանցմամբ այս փաստաթուղթը լեցուն է անգրագիտությամբ և աշխարհի ոչ մի երկրում նման փաստաթուղթ չի գրվել:

Այդ մասին իր տեսակետները քաղաքական գործիչը  կիսեց Henaran.am-ի թղթակցի հետ: Մեր դիտարկմանը , թե ժամանակին Լևոն Տեր- Պետրոսյանի օրոք ընդունված Սահմանադրությունն էլ է քարկոծվել Կարապետյանը հաստատեց.«Ճիշտ էլ քննադատվեց, ասեմ որ այն ժամանակվա Սահմանադրությունն էլ այնքան բարվոք չէր, բայց Հայաստանի ռեֆորմներ էր պետք: Իշխանափոխությունից հետո էլ Հայաստանին շատ ցավալի ռեֆորմներ են պետք լինելու: Եթե մենք երկրի մասին ենք մտածում: Նման ռեֆորմներ կարող է անել այն մարդը, որը ունի ժողովրդի անվերապահ վստահությունը»,-նշեց Կարապետյանը:

Ընդհանուր առմամբ ըստ Կարապետյանի Սահմանադրության այս տարբերակը փորձել է տալ բոլոր հարցերի պատասխանները, բայց այս նորարարությունը Հայաստանի համար չէ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ