Ձերբակալվել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը
ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանն այսօր՝ հուլիսի 30-ին, կալանավորվել է: Այս մասին հայտնում է NEWS.am լրատվական կայքը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Նրան մեղադրանք են առաջադրել ԱԱԾ-ն:
Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ շորթումը անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: