14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին և հաջողություն մաղթել նրան՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, և ստեղծված են լավ նախադրյալներ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հետադարձ […]

ՀՔԾ պետը կհամալրի պետական և ծառայողական գաղտնիքի տիրապետող պաշտոնատար անձանց ցանկը

Հայաստանի քննչական ծառայության պետը կհամալրի այն պետական պաշտոնյաների ցանկը, որոնք հաստատված են Կառավարության 1997թ.` «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ, որում նախատեսվում է կատարել փոփոխություն: Որոշման նախագիծը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:

Պերմյակովի դատաքննությունը կսկսվի մինչև օգոստոսի 10-ը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի իրավապահ մարմիններին և մասնավորապես դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության բացահայտման նպատակով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ համագործակցության համար: Նախագահն ընդգծել էր, որ […]

Լոռու մարզպետը՝ որդու վրա արձակված կրակոցից. Իրավունք

Երեկ ձերբակալվել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդու՝ Լևոն Նալբանդյանի վրա կրակող Կարեն Երիցյանը՝ «առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքո»: Թեև մարզպետի հարազատները պնդում են, որ դա հնդամենը դժբախտ պատահար է եղել, սակայն Ալավերդիում այս օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ այդ կրակոցը ամենևին էլ պատահական չի եղել: Թերթն այս մասին զրուցել է մարզպետի հետ, […]

18-ամյա տղան գործ չգտնելով ջարդուխուրդ է արել տան իրերը, վնասել է ինքն իրեն, օգնության հասած բժշկուհուն էլ սպառնացել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 18-ամյա Տիգրանը 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 18-ն անց 45 րոպեին, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ է պատճառել: Կանչով […]

Արտաշատի քննչական բաժնի քննիչները խոշտանգել են աղջկան, 4 ժամ շարունակ չեն թողել զուգարան գնալ, ջուր խմել. Ժամանակ

Որքան էլ ուժային կառույցների ղեկավարները հավաստիացնեն, թե համակարգը բարեփոխվել է, այլևս չկան ծեծող, խոշտանգող ոստիկաններ, ցուցմունքը խոշտանգումների ճանապարհով կորզող քննիչներ, սակայն իրականությունը բոլորովին այլ է: «Ժամանակի» խմբագրություն դիմած Ժաննա Յուսուպովան պատմել է, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել, որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են […]

Սեպտեմբերին Հայաստանում լուրջ իրադարձություններ են սպասվում. Հայկական ժամանակ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում «ընդդիմադիր նոր օրակարգ եւ նոր կոնսոլիդացիա է ձեւավորվում», որը, սակայն, հիմա կուլիսային է եւ խմորման փուլում: «Եղել են որոշակի շփումներ, ու կա նախնական ընդհանրություն, որ պետք է կոնսոլիդացիա՝ կյանքի որակը փոխելու համար: Հավատացած ձեզ ասում եմ՝ լուրջ կոնսուլտացիաներ կան […]

Արդարադատության նախարարի թեկնածուների ևս երկու անուն. Հայկական ժամանակ

«Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում:  Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը այդ պոստում հենց Արփինե Հովհաննիսյանին էր […]

Գտնել Աստծուն, նշանակում է ունենալ անգին մի գանձ. Մեծերը Աստծո մասին

“Անկախ այն բանից, թե աշխարհն ինչ է մտածում կրոնական փորձառության մասին, նա, ով գիտե Աստծուն և ունի քրիստոնեական փորձառություն, նշանակում է` մի այնպիսի գանձ ունի, որը նրա համար կյանքի աղբյուր է, իմաստ ու գեղեցկություն, որը նորանոր փայլ է տալիս աշխարհին ու մարդկությանը”: ԿառլԳուստավ ՅՈՒՆԳ – (1875-1961), շվեդ հոգեբույժ, խորքային  հոգեբանության ճյուղերից մեկի` վերլուծական հոգեբանության հիմնադիրներից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի