04 Մայիսի, Saturday, 2024
KFC

18-ամյա տղան գործ չգտնելով ջարդուխուրդ է արել տան իրերը, վնասել է ինքն իրեն, օգնության հասած բժշկուհուն էլ սպառնացել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 18-ամյա Տիգրանը 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 18-ն անց 45 րոպեին, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, իր աջ ձեռքի նախաբազկի ներսի մակերեսին խոհանոցային դանակով քերծվածքներ է պատճառել: Կանչով նրանց բնակարան է եկել շտապօգնության բրիգադը: Տիգրանը իր ձեռքում եղած դանակը առաջ-հետ շարժելով՝ մոտեցել է շտապօգնության բժշկուհի Կ.-ին, սպանության սպառնալիք է տվել՝ ասելով. «Կսպանեմ»:

Նա, ըստ մեղադրանքի, ստեղծել է իր կողմից տրված սպառնալիքը իրագործելու իրական վտանգ:

Տիգրան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 15-ին դուրս է եկել տնից՝ աշխատանք փնտրելու նպատակով: Արդյունքի չի հասել: Վերադարձել է տուն: Ժամը 17-ին հաց ուտելիս օգտագործել է 400 գրամ օղի, ապա նստել է համակարգչի դիմաց:

Որոշ ժամանակ անց ինքը չի հասկացել, թե ինչից  շատ ուժեղ բարկացել է, սկսել է տարբեր ուղղություններով շպրտել ձեռքի տակ ընկած սպասքը, բջջային հեռախոսը, համակարգիչը: Դրանից հետո թե ինչ է արել՝ ոչինչ չի հիշում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ